2018 թ-ին, Արագածի լեռան ստորոտում, շրջակա լեռնաշղթայի էկոլոգիապես
մաքուր գոտում, 1700 մ բարձրության վրա, շահագործման է հանձնվել
ելակի աճեցման համար նախատեսված ջերմոցային տնտեսություն` 3 հա
տարածքով:
Ջերմոցը կառուցվել է ժամանակակից, միջազգային չափանիշներին
համապատասխանող տեխնոլոգիաներով,որի մատակարարարն է հանդիսացել
համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիական “Richel” ընկերությունը:
Մեր արտադրանքը ունի գերազանց համային հատկանիշներ և երկարատև
պահպանման ժամկետ:
Հայաստանի տարածքում մեր ընկերության արտադրանքը վաճառվում է
“GREENFOOD” ապրանքանիշի անվան տակ, իսկ Եվրասիական միության երկրներ
մատակարարվում է “Солнечный альбион” ապրանքանիշի անվան տակ:
2019 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 6 հեկտար
տարածքով երկրորդ հերթը:
Կարդալ ավելին